ԿԸՀ-ն պաշտոնապես ամփոփեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները
ОбществоՀայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստում ամփոփեց Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքները և ստորագրեց համապատասխան արձանգրությունը: Քվեարկության վերջնական արդյունքները հետևյալ տեսքն ունեն․
Բոլոր 475 տեղամասերում կատարված հաշվարկով «Ւմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է 294 հազար 92 քաղաքացի կամ ընտրության մասնակիցների 81.05 տոկոսը:
Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, ում օգտին քվեարկել է 25 հազար218 ընտրող կամ ընտրության մասնակիցների 6.95 տոկոսը:
Երրորդ հորիզոնականում «Լույս» դաշինքն է: «Լույս դաշինքի օգտին քվեարկել է 18 հազար 114 ընտրող կամ ընտրության մասնակիցների 4.99 տոկոսը:
ՀՅԴ-ի օգտին քվեարկել է 5882 ընտրող կամ 1.62 տոկոսը: ՕԵԿ-ի օգտին քվեարկել է 3947 ընտրող կամ 1.09 տոկոսը: «Երկիր ծիրանի» կուսակցության օգտին քվեարկել է 5 հազար 59 մարդ կամ ընտրություններին մասնակցած քաղաքացիների 1.39 տոկոսը: «Ժառանգություն» կուսակցության օգտին քվեարկել է 2709 ընտրող կամ 0.75 տոկոսը: «Երևանցիներ» դաշինքի օգտին քվեարկել է 2986 քաղաքացի կամ 0.82 տոկոսը: «Երևանի հանրություն» դաշինքի օգտին քվեարկել է 2502 քաղաքացի կամ 0.69 տոկոսը: «Հայկազուններ» կուսակցության օգտին քվեարկել է 692 ընտրող կամ 0.19 տոկոսը: «Ռեֆորմիստների» կուսակցության օգտին քվեարկել է 792 ընտրող կամ 0.22 տոկոսը: «Ժողովրդավարական ուղի» կուսակցության օգտին քվեարկել է799 քաղաքացի կամ 0.22 տոկոսը:
Ընտրելու իրավունք ունեցողների ընդհանուր թիվը կազմել է 848 հազար 343: Քվեարկությանը մասնակցել է 370 368 քաղաքացի կամ 43,66 տոկոս,իսկ անվավեր քվեաթերթիկների թիվը 7539 է: