Իրանն ԱՄՆ-ի ճնշման պատճառով չի պլանավորում նվազեցնել նավթի արդյունահանումը
Международные новостиԻրանը չի պլանավորում նվազեցնել նավթի արդյունահանման ծավալը, չնայած ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների սահմանման սպառնալիքին: Այդ մասին, հայտնել Է Իրանի ազգային նավթընկերության (NIOC) ղեկավար Աքի Քարդորը:
«Իրանը չի պլանավորում նվազեցնել նավթի արդյունահանումը»,- Քարդորի խոսքը մեջբերել Է Tasnim գործակալությունը: Նրա խոսքով՝ Իրանը կշարունակի արդյունահանումը, «օգտագործելով իր ունեցած բոլոր հզորությունները», եւ երկիրը խնդիրներ չի ունենա նավթի վաճառքից դրամական միջոցների ստացման հարցում: «Եվրամիության հետ համաձայնագրի կնքման համար Իրանի արտաքին գործերի նախարարության գործադրած ջանքերն ուղղված են այդ խնդրի լուծման տարբեր միջոցների ստեղծմանը»,- հավելել Է Քարդորը: Ավելի վաղ Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հայտարարել Է, որ ԱՄՆ-ին չի հաջողվի ,իրականացնել երազանքըե եւ իրանական նավթը դուրս մղել աշխարհի շուկաներից: Միջնաժամկետ հեռանկարում դա հնարավոր չԷ: Բայց ԱՄՆ-ը կարճաժամկետ հեռանկարի պլան ունի՝ նպատակ ունենալով Իրանից նավթի արտահանումը զրոյի հասցնել թեկուզեւ մեկ ամսով: Այդ երազանքը երբեք չի իրականանաե,-ասել Է Զանգանեն:
Իր հերթին Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել Է, որ ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցներն ուղղված են ոչ թե Իրանի իշխանությունների, այլ իրանական ժողովրդի ու առաջընթացի դեմ: Պատժամիջոցներն «ունեն միայն մեկ ազդեցություն, դրանք բարդացնում են իրանական ժողովրդի առօրյա բնականոն կյանքը», ասել Է Ռոուհանին:
Երրորդ երկրներին պատժամիջոցների սպառնալիքներով, որոնք պաշտպանում են բիզնեսը իրանցի գործընկերների հետ, ԱՄՆ- ցանկանում Է կանգնեցնել Իրանի առաջընթացը: «Դա ոչ մի օգուտ չի բերում ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ Իրանին, ո՛չ Էլ ամբողջ տարածաշրջանին»,- նշել Է նախագահը: «Պատմությունը ցույց կտա, որ այժմ ԱՄՆ-ը մեծ սխալ Է կատարում»,- ընդգծել Է նա: Ընդ որում Ռոուհանին ասել Է, որ պատժամիջոցների սահմանմամբ ԱՄՆ-ը խոչընդոտում Է համաշխարհային առեւտրատնտեսական համագործակցության բնականոն զարգացումը, ուստի նա «հեռանկարում չի կարողանա նման ճնշում գործադրել երկար ժամանակ, դա չի նպաստելու այն նպատակի իրագործմանը», որը դրել Է Վաշինգտոնը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել Է, որ Վաշինգտոնը դուրս Է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում Է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ: «Վեցյակի մնացած անդամները դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի այդ քայլին: Վաշիգնտոնի եվրոպական գործընկերները հայտարարել են, որ մտադիր են պահպանել Իրանի հետ կնքված գործարքի պայմանները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: