Փոխառություններ, բնակարան, ավելի քան 7 միլիոն դրամ եկամուտ
ЭкономикаՎարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի աշխատանքի վարձատրության քաղաքականության վարչության նորանշանակ պետ Արմինե Մաթոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Արմինե Մաթոսյանը հայտարարագրել է բնակարան:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Ա. Մաթոսյանի հանձնած փոխառությունները կազմել են 13 113 997 ՀՀ դրամ:
Իսկ դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 1 950 000 ՀՀ դրամ, 10 000 ԱՄՆ դոլար և 450 եվրո:
2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոն ա կան պար տ ա կ ա նու թյուն ն ե ր ը ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 7 252 296 ՀՀ դրամ:
Աշխատավարձից ստացած եկամուտը կազմել է 3 579 101 ՀՀ դրամ:
Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը կազմել է 406 020 և 88 000 ՀՀ դրամ: Իսկ ստացված փոխառությունները (վարկեր) կազմել են 3 179 175 ՀՀ դրամ:
Աննա Բադալյան