Նորքի տուն-ինտերնատի բնակիչներին և ՍԲ Սարգիս եկեղեցու հարևանությամբ բնակվող տարեցներին հյուրընկալել է «Երևան, իմ սեր» հիմնադրամը
ОбществоՏարեցների միջազգային օրվա առթիվ, Նորքի տուն-ինտերնատի բնակիչներին և ՍԲ Սարգիս եկեղեցու հարևանությամբ բնակվող տարեցներին հյուրընկալել է «Երևան, իմ սեր» հիմնադրամը:
Ինչպես տեղեկացրին «Երևան, իմ սեր» հիմնադրամից, հատուկ օրվա հերոսների համար, հիմնադրամի բակում կազմակերպվել է համերգային ծրագիր:
Հաշվի առնելով տարեցների ցանկությունը, էստրադային աստղերի փոխարեն, նրանց սիրելի ժողովրդական երգերը հնչել են «Լապտերներ» մանկական նախագծի երաժիշտների կատարմամբ՝ ունկնդիր տատիկ-պապիկներին հիշեցնելով իրենց մանկության ու երիտասարդության տարիները:
«Երևան, իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանն ասել է, որ տարեցները մշտապես եղել են հիմնադրամի ուշադրության կենտրոնում: Իսկ «Լապտերների» երաժիշտներին Կարապետյանը նվիրել է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հեքիաթների ժողովածուն: