Բոլոր տեղերը ոստիկանական վերակարգեր կան, իրավիճակը նորմալ է. Վալերիյ Օսիպյանը Բաղրամյան պողոտայում է
ОбществоՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչից և Բաղրամյան պողոտայում բազմաթիվ քաղաքացիների հավաքվելուց հետո Բաղրամյան պողոտա է ժամանել ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը: Այդ մասին դեպքի վայրից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը:
Անդրադառնալով հարցին, թե ոստիկանությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկելու հավաքի հետ կապված, Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Ոստիկանությունը պահպանելու է հասարակական կարգը»: