Թուրքիայի իշխանությունները շարունակում են խոսքի ազատության դեմ ուղղված ոտնձգությունները
Международные новостиԹուրքիայի իշխանությունները շարունակում են հետապնդել իրենց խոսքի ազատության իրավունքն իրացնող քաղաքացիներին: Այս մասին հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը:
Թուրքիայում երկու քաղաքացի ձերբակալվել է սոցիալական ցանցերում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին հնչեցրած քննադատական հրապարակումների պատճառով:
Տեղեկության համաձայն՝ ձերբակալվածներից մեկը նույն մեղադրանքով ձերբակալվել էր նաև նախորդ տարի, սակայն պայմանականորեն ազատ էր արձակվել:
Թուրքական ժանդարմերիան խուզարկություններ է իրականացրել 2 քաղաքացիների բնակարաններում, ապա կալանավորել նրանց:
Թուրքիայի քրեական օրենսգրքի համաձայն՝ երկրի նախագահին կամ «թրքականությունը» վիրավորելու համար սահմանված է պատիժ:
Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո՝ միայն 2017թ. ընթացքում այս մեղադրանքի շրջանակներում քննվել է 46 հազար 193 դատական գործ: