Ադրբեջանական գյուղերից մեկի բնակիչը ողջ-ողջ հրկիզել է քրոջ ամուսնուն
Международные новостиԱդրբեջանի Թովուզի շրջանի Գովլար գյուղում ողջ-ողջ հրկիզել են 1981թ. ծնված Էլբուրսա Ալեկբերովին:
Այս մասին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ալեկբերովը ծանր այրվածքներով տեղափոխվել է Թովուզի շրջանային հիվանդանոց:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ինչի շրջանակներում պարզվել է, որ Էլբուրսա Ալեկբերովին հրկիզել է նրա կնոջ եղբայր Վուգար Ալեկբերովը:
Վուգար Ալեկբերովը եկել է քրոջ տուն, և նրա ամուսնուն տեսել սիրուհու հետ, ինչից հետո, պաշտպանելով քրոջ պատիվը, հրկիզել է փեսային: