Կատալոնիայի ղեկավարը միջնորդություն է խնդրում աշխարհի ղեկավարներին հղած նամակում
Международные новостиԿատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տոռան նամակ Է ուղարկել աշխարհի ղեկավարներին՝ խնդրելով միջնորդական դեր խաղալ, որպեսզի տարածաշրջանում հանրաքվե անցկացվի ինքնորոշման շուրջ: Այդ մասին հոկտեմբերի 4-ին հայտնել Է Periodico թերթը, որը հրապարակել Է փաստաթղթի կրկնօրինակը:
Նամակը թվագրված Է ընթացիկ տարվա սեպտեմբերի 26-ով եւ գրվել Է անգլերեն լեզվով: Դրանում Տոռան դիմում Է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին. «Ես Ձեզ գրում եմ պաշտոնապես, որպեսզի Ձեզ խնդրեմ՝ ձեր կառավարությանը լիազորելու՝ հնարավորինս շուտ երկխոսություն սկսել,-ճշտել Է տարածաշրջանի առաջնորդը:-Կատալոնական կողմը պատրաստ Է այդ գործընթացն սկսել առանց նախնական պայմանների»:
«Բանակցություններում մեր նպատակը հստակ Է՝ երաշխավորել ազատ եւ արդար հանրաքվեի միջոցով Կատալոնիայի բնակչության մեծամասնության կողմից դեմոկրատական ճանապարհով արտահայտված կամքի հարգումը, որը պարտադիր ուժ ունի»,-ճշտել Է Տոռան ուղերձում: «Դուք նաեւ կարող եք առաջարկել մեկ կամ ավելի միջնորդներ ու դիտորդներ, որպեսզի օժանդակեք երկխոսության գործընթացին»,-նշել Է Կատալոնիայի առաջնորդը:
«Ես նաեւ այս նամակն ուղարկում են Եվրոպայի ու աշխարհի ղեկավարներին, որպեսզի երկխոսության գործընթացը լինի առավելագույնս թափանցիկ,-ընդգծել Է Տոռան:-Ակներեւ Է, որ երկու կողմերի ու աշխարհի շահերից Է բխում, որ այս գործընթացը հաջողություն ունենա, քանի որ այս իրադրության խաղաղ կարգավորումը եվրոպական ճգնաժամից խուսափելու միակ միջոցն Է»:
Ուղերձի վերջում թվարկված են այն անձինք, որոնց հասցեագրված են նամակի պատճենները: Ցուցակում նշված են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը, ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը, Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը եւ ուրիշներ: Իսպանիայի իշխանությունները քանիցս ընդգծել են, որ պատրաստ են երկխոսել Կատալոնիայի կառավարության հետ: Այդուհանդերձ, Մադրիդը հրաժարվում Է բանակցություններ վարել տարածաշրջանի անկախության հանրաքվեի հնարավոր անցկացման հարցի շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: