Այսօր Ուսուցչի համաշխարհային օրն է
Общество1994 թվականից հոկտեմբերի 5-ին 100-ից ավելի երկրներում տոնում են Ուսուցչի օրը։
Սա ուսուցիչների, մանկավարժների եւ կրթության ոլորտի աշխատողների մասնագիտական տոնն է։ Օր, երբ նշվում է ուսուցչի դերն ու վաստակը որակյալ կրթական համակարգի բոլոր մակարդակներում, ինչպես նաեւ՝ հասարակության զարգացման գործում։
Ուսուցչի օրվա պատմական նախադրյալը 1966 թվականին Փարիզում կայացած Ուսուցչի կարգավիճակի մասին հատուկ միջկառավարական համաժողովն էր, որի արդյունքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից ստորագրվեց «Ուսուցչի կարգավիճակին վերաբերող հրահանգներ» փաստաթուղթը։