Նախապատրաստվում է Պուտինի այցելությունը Կորեայի Հանրապետություն
Международные новостиՆախապատրաստվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիրի Պուտինը այցելությունը Կորեայի Հանրապետություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով ՏԱՍՍ գործակալությանը, Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Սեուլ կատարած պաշտոնական այցի ընթացքում նշել է, որ Պուտինի այցելությունը նախատեսվում է հաջորդ տարի:
«Վլադիմիր Պուտինն ընդունել է Կորեայի Հանրապետության նախագահի հրավերը և հաջորդ տարի նախատեսվում է այցելությունը: Ներկայում երկու երկրների արտաքին գործերի գերատեսչությունները կհամաձայնեցնեն կոնկրետ ժամկետները»,-ասել է Մատվիենկոն: Նա ընդգծել է, որ այս այցելությունն այնպես պետք է նախապատրաստել, որ այն առանձնանա հագեցած բովանդակությամբ: