Թուրքիայում հետաքննություն է սկսվել սաուդացի լրագրողի անհետացման գործով
Международные новостиՍտամբուլի դատախազությունը հետաքննություն է սկսել՝ կապված հայտնի սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաաշկղիջիի անհետացման հետ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով թուրքական աղբյուրին:
Ինչպես նշվում է չորեքշաբթի ԶԼՄ-ների թուրք-արաբական ասոցիացիան հայտնել էր, որ լրագրողը, որն աշխատում է որպես ամերիկյան Washington Post-ի թղթակից, անհետացել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն մտնելուց հետո:
Աղբյուրը, հղում անելով սաուդացի լրագրողի հարսնացուին, տեղեկացրել է, որ գլխավոր հյուպատոսության աշխատակիցները նախօրեին լրագրողնն հրավիրել էին փաստաթղթեր ձևակերպելու համար, իսկ իրեն շենքի տարածք ներս չեն թողել: Հինգ ժամ սպասելուց հետո հյուպատոսության աշխատակիցներից մեկն աղջկան հայտնել է, որ նա արդեն հեռացել է և նրան սպասել պետք չէ:
Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ թուրքական իշխանությունների մոտ առկա տեղեկության համաձայն՝ լրագրողը գտնվում է գլխավոր հյուպատոսության տարածքում: