Մոուրինյո. Ատրճանակով չեմ սպառնացել «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը
Спорт«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիայի առաջնության 8-րդ տուրում «Նյուքասլի» նկատմամբ տարած 3:2 հաշվով հաղթանակից հետո մեկնաբանել է լուրերը, թե ակումբի ղեկավարությունը մտադիր է պաշտոնանկ անել իրեն:
«Ես պայմանագիր ունեմ մինչեւ 2020 թվականը: Ակումբի ղեկավարությանը ատրճանակով չեմ սպառնացել ստորագրելուց: Նրանք են կնքել պայմանագիրը, քանի որ ցանկացել են»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է BBC-ն:
«Մանչեսթեր Յունայթեդը» 13 միավորով 8-րդ տեղում է: Հաջորդ տուրում մանչեսթերյան թիմը հոկտեմբերի 20-ին Լոնդոնում կմրցի «Չելսիի» հետ:
Բրիտանական մամուլը գրել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է հեռացնել Մոուրինյոյին եւ բանակցում է Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ, ֆրանսիացի Զինեդին Զիդանի հետ: