Իսրայելում վարչապետ Բենիամին Նեթանյահուի կնոջ դեմ դատավարություն է սկսվել
Международные новостиԻսրայելում վարչապետ Բենիամին Նեթանյահուի կնոջ՝ Սառա Նեթանյահուի դեմ դատավարություն է սկսվել: Նա մեղադրվում է խարդախության եւ վստահության խախտման մեջ: Նշվում է, որ նա վարչապետի պաշտոնական նստավայրում 100 հազար դոլար է ծախսել մասնավոր ընդունելությունների համար, հաղորդում է AP-ն:
Նեթանյահու զույգը հերքում է ցանկացած խախտում` պնդելով, որ նրանք թշնամական լրատվամիջոցների սանձազերծած քաղաքական կախարդների որսի զոհն են:
Սառա Նեթանյահուն բազմիցս մեղադրվել է արտասովոր կյանքի եւ վիրավորական պահվածքի մեջ: 2016 թվականին դատարանը ստիպել էր նրան 42,000 դոլար փոխհատուցում վճարել նախկին աշխատակցին, ով նրան մեղադրել էր իրեն չարաշահելու եւ դաժան վերաբերմունքի մեջ:
Այլ նախկին աշխատակիցները նրան նույնպես մեղադրել են դաժան վերաբերմունքի, ինչպես նաեւ անձնական կարիքների համար պետական միջոցները չափից ավելի վատնելու համար: