Միջազգային կոալիցիայի ուղղաթիռներն սկսել են ԻՊ-ի գրոհայիններին դուրս բերել Դեր Զորից
Международные новостиԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ուղղաթիռները սիրիական Դեր Զոր նահանգի տարածքից սկսել են դուրս բերել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մի քանի գրոհայինների:
Ինչպես փոխանցում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով սիրիական պետական լրատվական գործակալությանը, տեղի աղբյուրները հաղորդում են, որ նախօրեին կոալիցիայի ուղղաթիռները, վայրէջք կատարելով Աշ-Շաֆ բնակավայրի մոտակայքում, տարբեր ազգությունների պատկանող մի քանի գրոհայինների են նստեցրել ուղղաթիռ՝ անհայտ ուղղությամբ տանելու համար:
Սիրիական գործակալությունը պնդում է, որ դրանից մի քանի օր առաջ կոալիցիայի ուղղաթիռները դարձյալ անհայտ ուղղությամբ մի քանի գրոհայիների են տեղափոխել Ալ-Մարաշդա բնակավայրից:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հաղորդվող տվյալների համաձայն՝ ջիհադականները սկսել են հեռանալ Իդլիբից: