«Միլանը» հաղթեց «Կիևոյին», Իգուայինը՝ դուբլի հեղինակ
СпортԻտալիայի առաջնության 8-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ առավելության հասավ «Կիևոյի» նկատմամբ: Ջենարո Գատուզոյի թիմը հաղթեց 3:1 հաշվով:
«Միլանի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Գոնսալո Իգուայինը, մեկ գոլ էլ խփեց Ջակոմո Բոնավենտուրան. 3 դեպքում էլ գոլային փոխանցում կատարողը Սուսոն էր: Հյուրերի միակ գոլը խփեց Սերժո Պելիսյեն:
Այս հաղթանակից հետո «Միլանն» ունի 12 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը, իսկ «Կիևոն» -1 միավորով (որակազրկված է) եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր
«Միլան»-«Կիևո»՝ 3:1
Գոլերը՝ Իգուային 27՛, 34՛, Բոնավենտուրա 56՛ - Պելիսյե 63՛