Չինաստանի իշխանությունները հայտնել են Ինտերպոլի՝ հայրենիքում անհետացած ղեկավարի ճակատագրի մասին
Международные новостиՉինաստանի իշխանություններն Ինտերպոլի՝ Չինաստանում անհետացած տնօրեն Մեն Հունվեյին կասկածում են երկրի օրենսդրությունը խախտելու մեջ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Չինաստանի Կոմունիստական կուսակցության կարգուկանոնի պահպանման կենտրոնական հանձնաժողովի հայտարարությանը:
Ինչպես հաղորդվում է, ներկա պահին կազմակերպության ղեկավարի նկատմամբ հետաքննություն է իրականացվում:
«Չինաստանի հասարակական անվտանգության փոխնախարար Մեն Հունվեյը կասկածվում է օրենքը խախտելու մեջ: Ներկա պահին վերահսկողության հարցերով պետական հանձնաժողովը հետաքննություն է իրականացնում նրա նկատմամբ», - ասվում է Կոմունիստական կուսակցության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Ինտերպոլի ղեկավարի անհետացման մասին հայտնի էր դարձել հոկտեմբերի 5-ին: Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնել էին, որ վերջինս կալանքի տակ է գտնվում հայրենիքում: