Պորտուգալիայի ազգային պարկում բռնկված հրդեհի դեմ պայքարին ավելի քան 700 մարդ է մասնակցում
Международные новостиՊորտուգալիայի Սինտրա-Քաշքայշ ազգային պարկում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին ավելի քան 700 հրշեջ փրկարար է մասնակցում:
Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով Պորտուգալիայի Քաղաքացիական պաշտպանության գործակալության ներկայացուցչին, հրդեհը բռնկվել է կիրակի գիշերը: Կրակի հետևանքով 17 հրշեջ և մեկ քաղաքացիական անձ է վնասվել: Հրդեհի շրջակա գոտուց 350 մարդ է տարհանվել, որոնց թվում տեղի բնակիչներն ու ճամբարների այցելուներն են:
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է ինչպես ցամաքային տեխնիկան, այնպես էլ ավիացիան:
Բնական այգին տեղակայված է մայրաքաղաք Լիսաբոնից ոչ հեռու: Կրակը բռնկվել է քաղաքից մոտ 40 կմ հեռավորությամբ: