Բրազիլիայի ընտրատեղամասերի մեծ մասում մեկնարկել է ձայների հաշվարկը
Международные новостиԲրազիլիայի ընտրատեղամասերի մեծ մասում ավարտվել է քվերակությունը համընդհանուր ընտրությունների շրջանակներում և սկսվել ձայների հաշվարկը, գրում է ТАСС-ը:
Այս պահի դրությամբ արդեն մեկնարկել է այն քվեների հաշվարկը, որոնցով ընտրվելու են նահանգապետերը, Ազգային կոնգրեսի (խորհրդարան) կազմը և տարածաշրջանային օրենսդիր մարմինները: Երկրի արևմտյան Ակրի նահանգում ժամային գոտիների տարբերության պատճառով ընտրատեղամասերը կփակվեն մոտ մեկ ժամից (երևանյան ժամանակով ժամը 2:00-ին), ուստի այս նահանգում քվեարկությունը դեռ շարունակվում է: Մինչ բոլոր ընտրատեղամասերի փակվելը երկրի օրենսդրությամբ արգելվում է հրապարակել նախագահական ընտրությունների նախնական արդյունքները:
Այնուամենայնիվ՝ նախագահի թեկնածուների համար տրված ձայների հաշվակն արևելյան նահանգներում արդեն սկսվել է:
Նշենք, որ նախագահի պաշտոնի համար 13 թեկնածու է պայքարում, որոնցից առավել մեծ ճանաչում ունեցող հավակնորդների թվում են Սոցիալ-լիբերալ կուսակցության թեկնածու Ժաիր Բոլսոնարուն, Աշխատավորական կուսակցության ներկայացուցիչ, Սան Պաուլոյի նախկին քաղաքապետ Ֆերնանդու Ադադը, Դեմոկրատական աշխատավորական կուսակցության թեկնածու Սիրու Գոմեսը, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ժերալդու Ալկմինը և «կանաչների» թեկնածու Մարինա Սիլվան, որն ընտրություններին մասնակցում է երրորդ անգամ:
Եթե հոկտեմբերի 7-ի քվեարկության արդյունքում թեկնածուներից ոչ մեկին չհաջողվի 50 տոկոսից ավելի ձայն հավաքել, հոկտեմբերի 28-ին կկայանա նախագահի ընտրությունների երկրորդ փուլը: