Մայիսից մինչ օրս բանկային համակարգի ակտիվներն աճել են 10.5 տոկոսով. Նիկոլ Փաշինյան
ЭкономикаՄայիսից մինչ օրս բանկային համակարգի ակտիվներն աճել են 10.5 տոկոսով, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հեղափոխությունից ի վեր, այսինքն՝ մայիսից մինչ օրս բանկային համակարգի ակտիվներն աճել են 10.5 տոկոսով, վարկերը աճել են 7.0 տոկոսով, ֆիզիկական անձանց վարկերն աճել են 10.4 տոկոսով, իրավաբանական անձանց վարկերն աճել են 4.3 տոկոսով:
Ավանդները աճել են 9.2 տոկոսով»: