«Բարսելոնայի» գլխավոր տնօրեն. Վիդալը սխալ է թույլ տվել ու պետք է ուղղի դա
СпортԿատալոնական «Բարսելոնայի» գլխավոր տնօրեն Պեպ Սեգուրան քննադատել է թիմի կիսապաշտան Արտուրո Վիդալին, ով դժգոհ է ակումբում իր խաղաժամանակից.
«Նա սխալ է թույլ տվել: Արտուրը անհարգալից վերաբերմունք է թույլ տվել իր թիմակիցների նկատմամբ: Սակայն, կարծում եմ, որ նա դեռևս կարող է ուղղել իր սխալը:
Ինչ վերաբերվում է մեր կազմին, կարծում եմ, որ այն ավելի ուժեղ է, քան նախորդ տարվանը:
Իսկ Վալվերդեի հետ դեռևս երկու տարվա պայմանագիր ունենք` ևս մեկ տարով երակարաձգելու պայմանով»,- Սեգուրայի խոսքերը մեջբերում է Sport-ը: