Թունիսն արդեն պատրաստվում է Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովին
ОбществоԹունիսը պատրաստ է 2020թ-ին հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովը: Այս մասին հոկտեմբերի 12-ին Ֆանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի եզրափակիչ մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Թունիսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Խեմայս Ժինաուին:
«Թունիսը պատրաստ է հյուրընկալել իր եղբայրներին, ֆրանկոֆոնիայի կազմակերպության ընտանիքին: Մենք արդեն իսկ սկսել ենք նախապատրաստական աշխատանքները: 50 տարեկանը կարևոր ու չափահաս տարիք է, և այս գագաթնաժողովը կարտացոլի մեր կազմակերպության հասունությունը: Պատրաստ ենք համագործակցել նորընտիր գլխավոր քարտուղարի հետ՝ Թունիսի գագաթնաժողովը բարձր մակարդակով անցկացնելու համար»,- ասաց արտաքին գործերի նախարարը:
Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանին՝ ջերմ հյուրընկալության, Ֆրանկոֆոնիայի կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Միկայել Ժանին՝ կատարած աշխատանքի համար՝ նաև հաջողություն մաղթելով նորընտիր գլխավոր քարտուղարին:
«Ցանկանում եմ առիթից օգտվել, ևս մեկ անգամ հանրային կերպով հայտնել իմ շնորհավորանքը նորընտիր քարտուղարին ու մեծագույն հաջողություն մաղթել: Ցանկանում եմ նաև Թունիսի անունից մեր ջերմ շնորհակալությունը հայտնել տիկին Միկայել Ժանին, իր կատարած աշխատանքի համար: Ցանկանում ենք նրան մեծագույն հաջողություն ու երջանկություն»,- հավելեց Խեմայս Ժինաուին:
Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համարՀայաստան էին ժամանել Ֆրանկոֆոնիայի անդամ 84 երկրի պատվիրակություն և 38 երկրիղեկավար:
Հոկտեմբերի 11-ի նիստի ընթացքում ՖՄԿ գագաթնաժողովի նախագահությանլիազորությունները Մադագասկարից փոխանցվեցին Հայաստանին: Հիմվեց համաժողովիբյուրոն, մասնակիցները հաստատեցին օրակարգի նախագիծն ու ծրագրավորեցինաշխատանքները:
Հոկտեմբերի 12-ի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի օրակարգում Ֆրանկոֆոնիայիմիջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցն էր, ընտրվեց ԼուիզՄուշիկիվաբոն:
Գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրականարժեքներն ուբազմազանությունը՝ իբրև խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոնտարածաշրջանում»: Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորությունկտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։ ՈրպեսՖրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի լոգո ընտրվել է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոնողջտարածքի խաղաղության և բարգավաճման։