Իրանի զինված ուժերից Միջին Արևելքը պաշտպանելու համար 12 րոպեից էլ քիչ ժամանակ կպահանջվի. Ջաֆարի
Международные новостиԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սխալվում է՝ կարծելով, որ Իրանի հզորությունը նվազել է իր իշխանության գալուց հետո: Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել Իսլամական հեղափոխական պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-մայոր Մոհամեդ Ալի Ջաֆարին:
«Եթե նախկինում մենք կարող էինք պաշտպանել Միջին Արևելքն՝ առանց մեր գերիշխանությունը տարածելու ողջ տարածաշրջանի վրա 12 րոպեում (ինչպես նշել էր Թրամփը), այսօր էլ ավելի քիչ ժամանակ կպահանջվի», - ասել է Ջաֆարին եմենյան հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Վերջինս հավելել է, որ Իսլամական հեղափոխության և Իրանի բնույթը ցույց է տալիս, որ ինչքան շատ է երկիրը ներգրավվում պատերազմների մեջ, այնքան նրա ուժն աճում է:
Ջաֆարիի խոսքով՝ Իրանը երբեք չի խուսափի վճռական պատասխան տալու իր երկրի սահմաններից դուրս, եթե իր անվտանգությունը վտանգված լինի:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրեր առաջ հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիան պետք է վճարի ԱՄՆ-ին իրենց անվտանգությունն ապահովելու համար՝ ասելով, որ եթե ինքն իշխանության չգար, արաբական աշխարհը չէր կարողանա դիմակայել իրանական սպառնալիքին անգամ 12 րոպե: