Արայիկ Հարությունյանը հորդորում է դպրոցների տնօրեններին շուտ եկող աշակերտներին թույլ տալ մտնել շենք
ОбществоՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հորդորում է դպրոցների տնօրեններին հաստատություն նախատեսված ժամից շուտ եկող աշակերտներին թույլ տալ մտնել շենք: «Ֆեյսբուք»-ի իր էջում Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, գրել է.
«Դպրոցների հարգելի տնօրեններ, արդեն որերորդ բողոքն եմ ստանում տարբեր դպրոցների աշակերտներից առ այն, որ երբ նրանք առավոտյան շուտ են գալիս դպրոց, ապա ստիպված փողոցում սպասում են մինչև 08:20-08:25, որից հետո նոր թույլ են տալիս մտնել դպրոցի շենք: Մի՛ արեք այդպիսի բան, պարզապես մի՛ արեք...
Հ.Գ. Եթե խնդիրը պատասխանատուների՝ շենքում լինելն է, ապա ապահովե՛ք նրանց ներկայությունը դպրոցում 08:30-ից շատ ավելի վաղ՝ բնականաբար նրանց հնարավորություն տալով սահմանվածից ավելի շուտ ավարտել աշխատանքը: Շնորհակալություն համագործակցության համար»: