Ереван, 14.Январь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Мирзоян: Участие России и Турции в ТРИПП не обсуждалось Запасы газа в Германии упали до рекордного минимума Звезда «Эмили в Париже» Эудженио Франческини рассказал, что он на самом деле думал о съемках обнажённой сцены с Лили Коллинз Архимандрит Рубен Заргарян проводит воскресную Св. Литургию в Арарате Госагентство по туризму Азербайджана выразило недовольство действиями армянского лыжника Микаела Микаеляна Посольство: Обеспокоенности Армении по поводу высказываний Соловьева будут переданы в МИД России Начался процесс аттестации на 2026 год высшего и старшего офицерского состава Вооруженных Сил РА Пашинян: Мы решили вопрос легитимности правительства, но не решили вопрос легитимности правовой системы В Индии запуск ракеты со спутником зондирования Земли завершился неудачей Глава МИД Ирана Аракчи: Тегеран готов к переговорам с США на равных позициях


ՀՀ վարչապետը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությանը

Общество

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ ներկա է գտնվել Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնը ստանձնելու երդման հանդիսավոր արարողությանը։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի վարչությունից, իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

Վեհափառ Տեր,

Ավագանու հարգելի անդամներ,

Սիրելի հյուրեր,

Հարգելի քաղաքապետ՝ սիրելի Հայկ,

Շնորհավորում եմ բոլորիս այսօրվա իրադարձության կապակցությամբ: Ճիշտ նշեցիք պարոն քաղաքապետ՝ այսօրվա իրադարձության առանցքային իմաստն այն է, որ ՀՀ քաղաքացիներն են կայացրել որոշում, թե ով պետք է լինի Երևանի քաղաքապետ: Իհարկե, կա պնդում, որ որոշում կայացնելու պահին ՀՀ քաղաքացիների տրամադրությունը եղել է շատ բարձր, բայց դա կապ չունի. այո, մի անգամ ընտրության ժամանակ տրամադրությունը բարձր կլինի, մի անգամ ոչ այդքան բարձր, երրորդ անգամ՝ սովորական, չորրորդ անգամ՝ աշխատանքային, ընտրությունների ժամանակ մի անգամ եղանակը վատ կլինի, մի անգամ լավ, միջազգային և տարածաշրջնային իրավիճակը մի անգամ այսպիսին կլինի, մի անգամ այլ կերպ, բայց դա կապ չունի, առանցքային իմաստն այն է, որ որոշում կայացնող սուբյեկտը և որոշում կայացնելու ազատությունը, ժողովրդի կամարատահայտման ազատությունը երբեք կասկածի տակ այլևս չպետք է դրվի: Կարևորը ոչ թե տրամադրությունն է, այլ թե ով է որոշում կայացնող սուբյեկտը: Եվ որոշում կայացնող սուբյեկտն է և լինելու են Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ընտրողները: Սա մի ավանդույթ է, որ Հայաստանում գոյություն ունի և հիմնադրված է անշրջելիորեն:

 

Երևանը հզոր քաղաք է, և երբեմն կարելի է հուզվել այդ հզորության ներգործության ներքո: Եվ ես ուզում եմ այսօր հատկապես հիշատակել Երևանի այսօրվա պատկերի  հիմնական բովանդակության ստեղծողներից մեկին, առանցքային ստեղծողին՝ Ալեքսանդր Թամանյանին, ով իսկապես իր գործով մի նոր էջ բացեց մեր ժողովրդի պատմության մեջ, որն, ըստ էության, ճակատագրի բերումով, համենայն դեպս մեր հայրենիքի այս հատվածում, հայտնվել էր քաղաքային կյանքի և քաղաքային մշակույթի կորստի եզրին: Ալեքսանդր Թամանյանն իր գործընկերների հետ մեծ վերածնունդ ապահովեց մեր ժողովրդի համար: Ընդհանրապես, եթե ինձ հարցնեն թե ովքեր են այն առանցքային մարդիկ, որոնք կերտել են մեր ժամանակակից կերպարը, այն քաղաքացու կերպարը, ովքեր դուրս եկան հրապարակ և ասացին, որ  տերն են մեր երկրի և հայրենիքի, ես երեք անուն կտայի՝ Կոմիտաս, Թումանյան և Թամանյան: Եվ ես ուզում եմ, որ այսօր մեր հարգանքի տուրքը մատուցենք, մեր խոնարհումը բերենք մեր ազգի, մեր ինքնության այս երեք հզոր հենասյուներին:

 

Ո՞րն է ժողովրդի լիազորությունն ունեցող մարդկանց հիմնական առաքելությունը որևէ կարգավիճակում. ամենակարևոր առաքելությունը մարդկանց չխաբելն է, մարդկանց հետ ազնիվ լինելը, որովհետև սխալ է ենթադրել, որ մենք, Երևանի քաղաքապետը, ավագանին սխալներ թույլ չենք տալու, բացարձակապես, մեզնից ոչ մեկը կատարյալ չէ, և մենք ամեն պահի կարող ենք սխալվել, բայց շատ կարևոր է մարդկանց չխաբելը: Շատ կարևոր է, թե ինչու է տեղի ունեցել այդ սխալը, նրա համա՞ր, որովհետև մենք հակված ենք եղել կամ հակված ենք մարդկանց խաբել, թե ուղղակի սխալվել ենք, որովհետև մարդը սխալական է: Եվ մեր ամենակարևոր առաքելությունն է մարդկանց ոչ մի բանում չխաբելը, մարդկանց առաջ կանգնելու, նրանց աչքերի մեջ ուղիղ նայելու իրավունքը չկորցնելը, ավելին ասեմ, սխալվելուց հետո ներողություն խնդրելու իրավունքը պահպանելը, ուժը ունենալը, կարևորությունը գնահատելը: Մնացածը տեխնիկական հարցեր են, որոնք կլուծվեն, կշտկվեն:

 

Ես ուզում եմ խոսել Նոր Երևանի, նոր մայրաքաղաքի կերպարի մասին:  Երևանն, այո, հայության մայրաքաղաքն է, և ինչո՞ւ ենք մենք այդպես ասում. ոչ միայն այն պատճառով, որ Երևանը հայության մայրաքաղաքն է, այլև այն պատճառով, որ Երևանում ապրում են հայության բոլոր շերտերը ներկայացնող մարդիկ՝ մեր պատմական հայրենիքի բոլոր գավառները, բնակավայրերը, այսօրվա մեր Հայաստանի բոլոր մարզերը, գյուղերը ներկայացնող մարդիկ, մեր սփյուռքի բոլոր շերտերը ներկայացնող մարդիկ:

Երևանը երկար պատմություն ունի, որի ընթացքում մարդկային որոշակի կերպարներ դոմինանտ են եղել մեր քաղաքում: Ես չգիտեմ ինչպես է դա որոշվել, բայց մեծ խորհրդանիշ կա նրանում, որ քաղաքապետի խորհրդանիշը հանդիսացող լանջաշղթան քաղաքապետին հանձնեցին Տիգրան Մանսուրյանը և Արթուր Իսպիրյանը: Ուզում եմ հուսալ և հավատալ, որ սա Նոր Հայաստանի մեր ուղերձն է նոր մայրաքաղաքի, քաղաքացու  դոմինանտ տեսակի վերաբերյալ, որովհետև մենք պատկերցնում ենք, որ Նոր Հայաստանում, Նոր Երևանում էտալոնը պետք է լինեն նրանք, ովքեր հարգալից են ուրիշների նկատմամբ, հարգալից են օրենքի նկատմամբ, հարգալից են կրթության նկատմամբ, առանցքային են համարում կրթությունը, ուրիշներին հարգելու ընդունակությունը, իրենք իրենց հարգելու ընդունակությունը, երկիրը, պետությունը և օրենքը հարգելու ընդունակությունը:

Եվ անկեղծ ասած վերջերս հաճախ հիշում եմ Տիգրան Մանսուրյանին, հիշում եմ նրա մասին գրված մի հոդված. երբ նա ինչ-որ մի տեղ հերթական մրցանակն էր ստացել՝  այն ներառել էր դրամական պարգև, ու Տիգրան Մանսուրյանը, վերադառնալով Հայաստան, գնացել էր Հարկային պետական ծառայություն և նշել, որ եկամուտ է ստացել, որի մասին տեղյակ չէ ծառայությունը և հետաքրքրվել, թե ո՞րքան եկամտահարկ պետք է վճարի: Հույս ունեմ, որ սա է Նոր Հայաստանի քաղաքացու կերպարը, որը ոչ թե մտածում է ինչ անի, որպեսզի հարկ չվճարի, այլ հակառակը:

 

Այսօր մենք պետք է երաշխավորենք, որ մեր կառավարությունում, Երևանի քաղաքապետարանում գողեր չկան, մարդիկ չկան, ովքեր գողանում են ժողովրդի վճարած հարկերը: Ժողովուրդը պետք է համոզված լինի, որ իր տված հարկերը չեն գողանում: Այո, դեռևս անարդյունավետ օգտագործման դեպքեր կան, դա դեռ ճանապարհ է, որ մենք պետք է անցնենք, այդ խնդիրը պետք է լուծենք, բայց յուրաքանչյուր քաղաքացի իր վճարած ամեն կոպեկին պետք է վերաբերվի այնպես, ինչպես այն բանի, որ այդ գումարը դնում է իր տան այն դարակի մեջ, որը նախատեսված է ընտանիքի կարիքների համար:

Մեր քաղաքական թիմին ուղղված ամենամեծ դիտողությունն այն է, որ այն շատ երիատասարդ է: Ես չգիտեմ, թե դա երբ է առավելություն կամ թերություն համարվում, բայց և ես շատ կարևոր եմ համարում, որ այս երիտասարդների ներկայությունը որևէ կերպ չմեկնաբանվի որպես ավելի տարիքով մարդկանց վաստակի, ընդունակությունների, կարողությունների ժխտում կամ դրժում: Եվ մենք հասկանում ենք, որ եթե նույնիսկ այդպիսի ընկալում կա, ուրեմն դա մեր բացթողումն է, սխալն է, և մենք պետք է նաև ամեն ինչ անենք, որպեսզի եթե կա այդպիսի պատկերացում, այն շտկվի և հանկարծ որևէ կերպ չստացվի, թե Հայաստանում եկել է մի փուլ, երբ ինչ-որ տարիքից հետո մարդիկ համարվում են, որ նրանք պետք է որևէ բան չանեն կամ որևէ աշխատանք չունենան: Ես ուզում եմ այստեղից իմ գնահատանքն ու խոնարհումը բերել մեր երկրի բոլոր այն քաղաքացիերին, ովքեր քարը քարի վրա են դրել և երկար տարիներ ստեղծել, կառուցել են Երևանը: Դրանք ճարտարապետներ են, շինարարներ, կառավարիչեր, մանագետներ, ուղղակի մարդիկ են, և ես ուզում եմ խոնարհվել նրանցից յուրաքանչյուրի առաջ և ասել, որ մենք ոչ միայն չենք թերագնահատում նրանց վաստակը, այլև մեզ պարտավորված ենք զգում, որպեսզի այդ հնարավորությունը, այդ պոտենցիալը բավարար ձևով, բավարար չափով ներգրավվի մեր երկրի ապագան կառուցելու գործում: Եվ ուզում եմ ասել նաև, որ քաղաքական իմաստով մենք պետք է առաջնորդվենք նախկինում որևէ ներգրավվածություն ունեցած մարդկանց չմերժելու սկզբունքով, մերժելը ես անվանում եմ քաղաքական ռասիզմ: Մենք չպետք է թույլ տանք Հայաստանում քաղաքական ռասիզմի գոյությունը:

 

Երևանի ավագանու ընտրությունները համապետական իմաստով կարևոր նշանակություն ունեցան, որովհետև դրանք սկիզբ դրեցին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պրոցեսին: Եվ ահա այս գործընթացներում մենք միանշնակ  պետք է նոր իրողություն ստեղծենք, երբ յուրաքանչյուր մարդու պոտենցիալ՝ անկախ տարիքից, անկախ նույնիսկ նախկինում ունեցած ներգավվածության տեղից, չափից, բայց, իհարկե, կապված բովանդակությունից, մենք պետք է կարողանանք հնարավորինս շատ մարդկանց ներգրավել մեր ընդհանուր գործի կայացմանը: Մենք երազել ենք և եկել է այդ երազանքն իրականություն դարձնելու ժամանակը: Եվ մենք հրավիրում ենք բոլոր նրանց, ովքեր երազել են, երազում են և պատրաստ են մեր համազգային երազանքներն իրականություն դարձնելու գործին նվիրվել, մենք բոլոր այդ մարդկանց հրավիրում ենք համագործակցության:

Այս համատեքստում, ուզում եմ ասել, որ, իհարկե, շատ մեծ քաղաքական բանավեճեր, հակասություններ կան և դրանց պատճառները ձեզ հայտնի են, բայց կրկինն մենք չպետք է առաջնորդվենք ու չենք առաջնորդվում հինը, նախկինը ժխտելու, ջնջելու, քանդելու, ավիրելու մղումով:

 

Երբ ասվեց, որ քաղաքապետի երդման ստորագրված տեքստը կհանձնվի Երևանի պատմության թանգարանին՝ մտածում էի, որ, այո, մենք պետք է նաև դա  ասենք, որ տեսեք՝ այս ընթացքում ստեղծվել են պետական ավանդույթներ, որոնք լավ ավանդույթներ են և մարդիկ աշխատել են դրանց վրա, մտածել են, թե ինչպես պետք է լինի այս ամենը, արարողակարգը: Դրանք աշխատանքի արդյունք են, արժեքներ են: Երբեք չենք ասել, թե Երրորդ Հանրապետության պատմության ողջ ընթացքում կամ վերջին 20- 25 տարում երկրում արժեքներ չեն ստեղծվել: Երբ մենք մեղադրանքներ ենք հնչեցնում՝ դա չի նշանակում, թե ժխտում ենք այն արժեքները, որոնք ստեղծվել են, այդ թվում՝ իշխանությունների կողմից, ընդդիմությունների կողմից, քաղաքացիների կողմից, քաղաքացիական հասարակության կողմից: Մեր խնդիրը հետևյալն է՝ նոր էջ բացել մեր ժողովրդի պատմության մեջ, որտեղ իսկապես տեղի կունենա ազգային միասնություն, իսկապես տեղի կունենա համաձայնություն, ինչը չի նշանակում, որ բոլորն ամեն ինչի հետ համաձայն են և միակարծիք: Այն ընդամենը նշանակում է, որ բոլորը համաձայն են մի քանի առանցքային կետերի շուրջ, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որ Հայաստանի Հանրապետությունում բոլորը հավասար են օրենքի առաջ, որ Հայաստանի Հանրապետությունում չպետք է լինեն արտոնյալներ, որ Հայաստանի Հանրապետությունում չպետք է լինի կոռուպցիա, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացին պետք է լինի հարգված: Մեր քաղաքացիների ամենակարևոր պահանջը խաբված և անարգված չլինելն է, և մեր ամենամեծ առաքելությունը եղել է, կա և կշարունակի մնալ մեր երկրի քաղաքացիներին ներշնչել վստահություն սեփական ուժերի նկատմամբ, օգնել, որ մեր երկրի քաղաքացիները ոտքի կանգնեն, ուղղեն իրենց մեջքը, ինչն արդեն իսկ արել են և հպարտ, ազատ ու երջանիկ պետք է քայլեն դեպի մեր ժողովրդի համազգային երազանքների իրականացում:

Հարգելի պարոն Մարության,

Ավագանու հարգելի անդամներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ և մաղթում ձեզ արդյունավետ աշխատանք՝ երևանցիներին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը ծառայելու գործում: Ուրեմն, ի գործ, ի գործ, ի գործ»:          

 

Мирзоян: Участие России и Турции в ТРИПП не обсуждалосьТолько в жизни членов ГД должно «что-то измениться», кто для них пенсионер? «Паст»Почему КС уклоняется от ответа на вопрос, игнорируя требование законодательства? «Паст»Ucom внедряет Hecttor AI для повышения качества коммуникаций в колл-центре А тысячи наших соотечественников думают иначе: «Паст»Ранее Самвел Карапетян удерживал многих деятелей в рамках проармянской позиции: «Паст»Запасы газа в Германии упали до рекордного минимумаЗвезда «Эмили в Париже» Эудженио Франческини рассказал, что он на самом деле думал о съемках обнажённой сцены с Лили КоллинзАрхимандрит Рубен Заргарян проводит воскресную Св. Литургию в АраратеГосагентство по туризму Азербайджана выразило недовольство действиями армянского лыжника Микаела МикаелянаПосольство: Обеспокоенности Армении по поводу высказываний Соловьева будут переданы в МИД РоссииНачался процесс аттестации на 2026 год высшего и старшего офицерского состава Вооруженных Сил РАПашинян: Мы решили вопрос легитимности правительства, но не решили вопрос легитимности правовой системыВ Индии запуск ракеты со спутником зондирования Земли завершился неудачейГлава МИД Ирана Аракчи: Тегеран готов к переговорам с США на равных позицияхSCMP: атака США на Венесуэлу показала необходимость восстановить репутацию ООНСинанян: Проблемы армянского патриархата Иерусалима пока не решены«Христос родился и явился миру, Вам и нам великая радость и благая весть»․ Арман Варданян направил поздравительное послание по случаю Рождества Христова Сотрудники Idram стали тайными Дедами Морозами для воспитанников центра дневного ухода «Орран»«2026 год — это время для укрепления мостов дружбы» — Абрам Овеян поздравил народы России и Армении с Новым годом Рубен Варданян был удостоен премии «Великий гуманист», учреждённой медиахолдингом «Евромедиа24» (видео) Рождественский свет по ту сторону решёток. Репрессии против Армянской Апостольской Церкви - «Паст»А почему "полномочия имеют"... не имеющие полномочий? «Паст»Юнибанк выпустил подарочные карты Новое развитие: резкая оценка со стороны британской платформы - «Паст»Почему Никол Пашинян «дал заднюю»? «Паст»Новый год, старые лживые утверждения: куда движется Армения? «Паст»Зеленский: Мирный план на 90% готовПианисты из программы «Наши виртуозы» фонда «Музыка для будущего» выступали на одной сцене с итальянским пианистом Антонио ди Кристофано«Euromedia24» удостоило Рубена Варданяна премии «Великий гуманист» (видео)Картины армянской художницы выставлены в Сиднее и поддержат благотворительный фонд Hayk for our HeroesФИДЕ присвоила Мариам Мкртчян звание женского гроссмейстераАрмяне и русские углубляют сотрудничество: в Московском доме национальностей состоялся вечер «Мелодии Победы» Погода в Армении в выходные: снегопад, метель, похолоданиеБайрамов: Армения нам объяснила - участок железной дороги TRIPP не относится к РоссииБолее десятка духовных лидеров призвали папу Льва XIV вмешаться в судьбу арцахских пленныхВ Великобритании Пашиняна назвали диктатором,который преследует церковь и сотрудничает с Азербайджаном Зеленский заявил, что в ближайшее время встретится с ТрампомМэрия Еревана отреагировала на публикации вокруг выделенных на строительство станции метро «Ачапняк» средствДелегация штаб-квартиры МККК в Женеве посетила удерживаемых в Баку армянГлава Центробанка: В условиях глобальной неопределенности Армении удалось сохранить макроэкономическую стабильностьКоманда филиала МГУ выиграла первый турнир по дебатам в Ереване Обновленный центр продаж и обслуживания Ucom открылся на проспекте Тиграна Меца Операция архиепископа Микаела Аджапахяна отложена на неопределенный срок«Euromedia24» удостоил Давида Амаляна почётной премии «Эталон борьбы» (видео)Уже открыто признают, что цель - разрушить Церковь: «Паст»Раскрываются ли мошенничества? «Паст»Народ и Церковь едины в борьбе против антицерковной кампании властей: «Паст»«Euromedia24» удостоил Рубена Матевосяна почётной премии «Хранитель армянской музыки» (видео)«Осветим темноту вместе»: подарок Самвела Карапетяна Гюмри