Իրանի ԱԳՆ-ն հերքել է Անկարայում երկրի դեսպանատան տարհանման մասին տեղեկությունը
Международные новостиԻրանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Անկարայում երկրի դեսպանատան տարհանման մասին տեղեկությունը: Այս մասին հայտնում է Իրանի ԻՐՆԱ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով մամուլի ասուլիսի ընթացքում ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմիի արած հայտարարությանը:
Քասեմին հայտնել է, որ Անկարայում Իրանի դեսպանատան աշխատակիցները շարունակում են իրենց բնականոն աշխատանքը:
Ըստ նրա՝ այժմ փողոցը, որտեղ դեսպանության շենքն է, գտնվում է Թուրքիայի ոստիկանական ուժերի հսկողության ներքո, որոնք անվտանգության միջոցառումներ են կիրառել:
ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Թուրքիայի ոստիկանությունը տարհանել է Անկարայում Իրանի դեսպանատան աշխատակիցներին` այնտեղ ահաբեկչության նախապատրաստման մասին տեղեկություն ստանալուց հետո: