Ռոբերտո Մարտինես. Անրիին դժվար կլիներ մերժել այն ակումբին, որտեղ նա սկսել էր իր կարիերան
СпортԲելգիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը մեկնաբանել է Թիերի Անրիի նշանակումը «Մոնակոյի» գլխավոր մարզչի պաշտոնում:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի մասնագետը եղել է Մարտինեսի օգնականը 2016-ից 2018 թվականներին:
«Նրա հեռանալը մեզ համար խնդիր չի հանդիսանում: Մենք զգում էինք, որ դա պետք է տեղի ունենար: Թիերին եկել է մեր հավաքական երկու տարի առաջ` փորձ ձեռք բերելու համար:
Մարզչի կյանքում երբեմն բարդ որոշումներ են լինում: Այդ պատճառով, երբ գործը հասավ այն ակումբին, որտեղ Անրին սկսել էր ֆուտբոլիստի կարիերան, բավականին բարդ էր հրաժարվել այդ առաջարկից»,- Մարտինեսի խոսքն է մեջբերում AFP-ն:
Հիշեցնենք, որ «Մոնակոն» Անրիի նշանակման մասին պաշտոնապես հայտարարել էր հոկտեմբերի 13-ին: