ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը պատմել է 2017թ. Թրամփի դեմ կազմակերպված մահափորձի մասին
Международные новостиՄիացյալ Նահանգների գաղտնի ծառայությունը կանխել է 2017թ. Ֆիլիպիններում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կազմակերպված մահափորձը, հայտնում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ այն ծրագրել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Մահափորձը պետք է իրականացվեր Թրամփի այցի ժամանակ:
Շոկային բացահայտումն արվել է Միացյալ Նահանգների գաղտնի ծառայության մասին վավերագրական ֆիլմի շրջանակում:
Գործակալները պարզել են, որ ԻՊ ահաբեկիչների շարքը համալրած տղամարդը պատրաստվում է նախագահի վրա հարձակվել մայրաքաղաք Մանիլայում: Հատկանշական է, որ նա ոգեշնչված է եղել ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդիի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Լի Հարվի Օսվալդի արարքով:
Տղամարդուն հետևելու արդյունքում պարզվել է, որ նա բնակվում է Թրամփի հյուրանոցից մի քանի կիլոմետր հեռավորության վրա:
Այնուհանդերձ, գործակալներին հաջողվել է գտնել ու վնասազերծել նրան:
Հատկանշական է, որ Թրամփի այցից մի քանի օր առաջ ԻՊ-ը հրապարակել էր տեսանյութեր, որում սպառնացել էր սպանել Թրափին, ինչպես նաև կոչ էր արել ջիհադիստներին Ֆիլիպիններում հարձակվել ԱՄՆ նախագահի վրա: