Ազատ ոճի ըմբշամարտի թիմը պատրաստ է աշխարհի առաջնությանը. գլխավոր մարզիչ
СпортԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պատրաստ է աշխարհի առաջնությանը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց Հայաստանի թիմի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը: «Աշխարհի առաջնության մասնակիցներն ընտրվել են տարվա մեկնարկին կայացած Հայաստանի առաջնության և հետագայում միջազգային մի շարք մրցաշարերի միջոցով»,-ասաց նա:
Կուրղինյանի կարծիքով` Դավիթ Սաֆարյանի համար վաղ չէ աշխարհի առաջնությանը մասնակցելը, քանի որ նա արդեն մարզավիճակ հավաքել է: «Իհարկե, հույսեր կապում ենք Սաֆարյանի հետ, որ աշխարհի առաջնությունում կպայքարի մեդալների համար »,-շեշտեց նա:
Մարզչի խոսքով` Եվրոպայի առաջնությունից հետո բավականին ժամանակ է անցել և մեծ աշխատանք է տարվել թե տեխնիկայի, և թե տակտիկայի վրա:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության մրցավայր կմեկնի հոկտեմբերի 19-ին:
Հոկտեմբերի 20-28-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալու է ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը: Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը` 57 կգ Միհրան Ջաբուրյան, 65 կգ Վալոդյա Ֆրանգուլյան, 70 կգ Դավիթ Սաֆարյան, 74 կգ Վալտեր Մարգարյան, 79 կգ Գրիգոր Գրիգորյան, 97 կգ Գեորգի Կետոև: 57 կգ քաշային կարգում Հայաստանը պետք է ներկայացներ Գարիկ Բարսեղյանը, ով վնասվածքի պատճառով փոխարինվեց: