Արթուր Վանեցյանը եւ Սասուն Խաչատրյանը գաղտնալսման դեպքով հարուցված քրեական գործով տուժող են ճանաչվել
ОбществоՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը գաղտնալսման դեպքով հարուցված քրեական գործով տուժող են ճանաչվել: Այս մասին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
ՀՀ կառավարության հոկտեմբերի 16-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ազգայինանվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը մանրամասներ է ներկայացրելգաղտնալսման դեպքով հարուցված քրեական գործով: Նա նշել է, որ հեռախոսայինխոսակցության գաղտնալսման պատվիրատուն Հայաստանից է: Նա մանրամասնել է, որգաղտնալսման պատվիրատուն մեկ անձ է, ով հանրության շրջանում լայն ճանաչում ունի: ԱրթուրՎանեցյանն ընդգծել է, որ պատվիրատուին անձամբ չի ճանաչում: Միևնույն ժամանակ, ԱրթուրՎանեցյանն ասել է, որ գաղտնալսման պատվիրատուն մեկն է, սակայն նրա մասնակցությունըփաստաթղթավորելը և հիմնավորելը շատ բարդ գործընթաց է:
Արթուր Վանեցյանը մանրամասներ ներկայացրել է նաև իր և Սասուն Խաչատրյանի հեռախոսայինխոսակցության ձայնագրության բովանդակության վերաբերյալ: Նա հայտնեց, որ այդ օրը ինքը ևՀՔԾ պետը 10 հեռախոսային խոսակցություն են ունեցել՝ 8 անգամ իրեն զանգահարել է ՀՔԾպետը, երկու անգամ ինքն է զանգահարել վերջինսիս: Նա պարզաբանել է նաև, թե ինչպես էհաջողվել գաղտնալսել իր և Սասուն Խաչատրյանի խոսակցությունը: Արթուր Վանեցյանի խոսքով՝ինքն այդ ժամանակ գտնվել է ռոումինգի գոտում, ինչը հեշտացրել է գաղտնալսումիրականացնելու գործընթացը: ՀՀ ԱԱԾ տնօրենն ընդգծեց, որ երկրի տարածքում ունեցածհեռախոսային խոսակցությունների դեպքում առկա գաղտնի արձանագրությունները, որոնքգաղտնազերծելու համար անհրաժեշտ են հատուկ սարքավորումներ, որոնք օրենքով սահմանվածկարգով ունի միայն ԱԱԾ-ն, չեն գործում: «Երբ անձը գտնվում է ռոումինգի տակ, օպերատորներնավելի էժան կապ ապահովելու համար օգտվում են տարբեր ինտերնետային, հեռախոսայինուղիներից: Ես գտնվել եմ ռոումինգի տակ, իսկ ինտերնետային ուղին պաշտպանված չէ, այսինքն՝չի գաղտնագրվում: Այսինքն՝ միջին որակի ցանկացած մասնագետ կարող էր այդ գաղտնալսումըիրականացնել»,- ասել է նա: