Գրիզմանը՝ Ֆրանսիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների տասնյակում
СпортՖրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Գերմանիայի հավաքականին խփած երկու գոլերի շնորհիվ մտել է ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների տասնակ: Ֆրանսիացիները Գերմանիայի թիմին հաղթել էին 2:1 հաշվով:
Գրիզմանը Ֆրանսիայի հավաքականում խփել է 26 գոլ՝ հավասարվելով Սիլվեն Վիլտորին: 27-ամյա Գրիզմանը ազգային թիմում անցկացրել է 65 հանդպում:
1. Թիերի Անրի՝ 51 գոլ
2. Միշել Պլատինի՝ 41
3. Դավիդ Տրեզեգե՝ 34
4. Օլիվյե Ժիրու՝ 32
5. Զինեդին Զիդան՝ 31
6-7. Ժյուստ Ֆոնտեն, Ժան-Պյեր Պապեն՝ 30-ական
8. Յուրի Ջորկաեֆ՝ 28
9. Քաիմ Բենզեմա՝ 27
10-11. Սիլվեն Վիլտոր, Անտուան Գրիզման՝ 26-ական