Թրամփը «հաստատ մասնակցելու է» 2020 թվականի ընտրություններին
Международные новостиԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Associated Press գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել Է, որ ինքը հաստատ իր թեկնածությունն առաջադրելու Է երկրորդ ժամկետի համար եւ կմասնակցի 2020 թվականի նախագահական ընտրություններին, որպեսզի պահպանի այն հաջողությունները, որոնք ձեռք են բերվել իր վարչակազմի աշխատանքի ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Անելու բան միշտ Էլ կա: Գիտեք, նոր նշանաբանն Է՝ «Պահպանենք մեծ Ամերիկան»: Ես չեմ ցանկանում, որ որեւԷ մեկը քանդի այն, չԷ որ ես կարող եմ հիանալի աշխատանք կատարել»,-ասել Է նախագահը: «Բայց սխալ մարդը, որը կարող Է ինձ փոխարինելու գալ, ով սեղանի շուրջը կնստի Սպիտակ տանը, կարող Է շատ արագորեն քանդել այն, եթե նրանք ճիշտ բաներ չանեն (վարչակազմում): Այնպես որ՝ ես հաստատ մասնակցելու եմ ընտրություններին»,-հավելել Է նա:
Պատասխանելով այն հարցին, թե, նախագահի կարծիքով՝ ով կարող Է նրա մրցակիցը լինել 2020 թվականի ընտրություններում, Թրամփը հիշատակել Է ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենին: Թրամփը նշել Է, որ Բայդենը հիանալի Էր կատարում իր պարտականությունները որպես փոխնախագահ, սակայն շատ ցածր ժողովրդավականություն ուներ որպես նախագահի հնարավոր թեկնածու, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: