Մահափորձ է կատարվել Հայիթիի նախագահի դեմ
Международные новостиԱնհայտ անձինք մահափորձ են իրականացրել Հայիթիի նախագահ Ժովենել Մոյիսի նկատմամբ: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, նախագահը չի տուժել:
Մահափորձն իրականացվել է Պոն Ռուժ քաղաքում, որտեղ անցկացվում էին Հայիթիի անկախ պետության հիմնադիր Ժան Ժակ Դեսսալինի մահվան 212-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:
Հաղորդվում է, որ ազգային հերոսի հուշարձանին ծաղիկներ դնելու պահին հարձակում իրականացնողները կրակ են բացել նախագահի ուղղությամբ: Թիկնապահներին հաջողվել է անվտանգ տեղ տանել նախագահին:
Անվտանգության ծառայության երկու աշխատակից վիրավորվել է: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: