Գեղարքունիքի նորանշանակ մարզպետի ունեցվածքը. առանձնատուն, մեքենա և երեք հողամաս
ЭкономикаԳեղարքունիքի նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյանը 2018թ. հունիսի տվյալներով որպես անշարժ գույք հայտարարագրել է առանձնատուն և երեք հողամաս: Բացի այդ՝ նա հայտարարագրել է նաև «MERCEDES– BENZ 240» մակնիշի ավտոմեքենա:
Այս մա սին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայ քում հրապարակված նրա ՝ 2018թ. հայտարարագրից, որը ներկայացրել էր ՀՀ բնապահպանության փոխնախարարի պաշտոնում նշանակվելուց հետո:
Նրա դրամական միջոցները նույն ժամանակահատվածում կազմել են 1100 000 ՀՀ դրամ և 90 000 ՌԴ ռուբլի: Նշված ժամանակահատվածում Գնել Սանոսյանի եկամուտները գոյացել են աշխատավարձից՝ կազմելով 41 650 ՀՀ դրամ:
Հավելենք, որ Գնել Սանոսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: ՀՀ բնապահպանության փոխնախարարի պաշտոնում էր նշանակվել այս տարվա մայիսին: ՀՀ կառավարության որոշմամբ, Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզպետ է նշանակվել հոկտեմբերի 9–ին, այն բանից հետո, երբ աշխատանքից ազատվեց ՀՅԴ–ական մարզպետ Իշխան Սաղաթելյանը:
հեղինակ՝ Աննա Բադալյան