Վրաստանն «Այլենդ» դասի երկու պահականավ Է նվեր ստացել ԱՄՆ-ից
Международные новостиԱՄՆ-ը Վրաստանին նվիրել Է «Այլենդ» դասի երկու պահականավ. հանդիսավոր արարողությունը հոկտեմբերի 18-ին տեղի Է ունեցել Փոթի նավահանգստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդը հայտարարել Է, որ նոր նավերը «Վրաստանին կօգնեն դառնալու ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերը Սեւ ծովում համատեղ ծովային զորավարժություններ անցկացնելիս»: «ԱՄՆ-ի առափնյա պահպանության ծառայությունն ապահովել Է վրացական երկու անձնակազմի ուսուցումը, որոնք սպասարկելու են «Դիոսկուրի» եւ «Օչամչիր» անվանումներն ստացած նավերը»,-ասել Է Ռուդը:
Նրա խոսքով՝ «Վրաստանը բարդ հարեւանություն ունի, իսկ բռնազավթված տարածքն առանձնահատուկ մարտահրավեր Է անօրինական առեւտուրը հսկելու առումով»: Նա խոստացել Է, որ ԱՄՆ-ը կշարունակի Վրաստանի առափնյա պահպանության ծառայության ամրապնդմանն ուղղված ջանքերը: «Այլենդ» դասի պահականավերն ԱՄՆ-ի առափնյա պահպանության ուժերի համար ստեղծվել են 1985-ից մինչեւ 1992 թվականը:
Ընդամենը պատրաստվել Է այդ դասի 49 նավ: 2014 թվականին դրանք ԱՄՆ-ի առափնյա պահպանության կազմից սկսել են դուրս բերել կառուցվող Sentinel տիպի նոր պահականավերով փոխարինվելու կապակցությամբ, սակայն ներկայում 12 նավեր դեռեւս շահագործվում են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: