Թրամփն սպառնացել է զինվորներ ուղարկել հարավային սահման Մեքսիկայից միգրանտների ներհոսքի պատճառով
Международные новостиԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն սպառնացել Է զինվորականների ուղարկել եւ ամբողջովին փակել երկրի հարավային սահմանը, եթե Մեքսիկայի իշխանությունները չկանգնեցնեն միգրանտների հոսքը:
Այդ մասին նա հոկտեմբերի 18-ին գրել Է Twitter-ի իր Էջում: Նախագահը հայտարարել Է, որ Գվատեմալայի, Հոնդուրասի եւ Սալվադորի իշխանությունները գործնականում ոչինչ չեն անում՝ թույլ չտալու, որ «մարդկանց մեծ հոսքը, որոնց թվում շատ են հանցագործները, Մեքսիկայից թափանցի ԱՄՆ»: «Բացի այդ երկրներին բոլոր վճարումների դադարեցումից, որոնք, ինչպես երեւում Է գրեթե չեն վերահսկում իրենց բնակչությանը, ես պետք Է ամենախիստ արտահայտություններով խնդրեմ Մեքսիկային՝ կանգնեցնելու այդ ճնշումը, այլապես կդիմեմ ԱՄՆ-ի զինվորականներին ու կփակեմ մեր հարավային սահմանը»,-գրել Է Թրամփը: