Փաշինյանը հուսով է, որ ՀՀ տնտեսությունը կաշխուժանա արտահերթ ընտրություններից հետո
ЭкономикаՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ տնտեսական իրավիճակն ավելի կաշխուժանա արտահերթ ընտրություններից հետո: Այս մասին հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը:
«Քաղաքական առկախված վիճակը առկախում է նաև որոշակի տնտեսական գործունեություն, դա տնտեսագիտության մեջ կանոն է: Հույս ունենք, որ տնտեսական իրավիճակը շատ ավելի աշխույժ կլինի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո»,- ասաց նա:
Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը նաև ընդգծեց, որ իրենք շահագրգռված են, որ ՀՀ-ում ներդրումներ տեղի ունենան, իսկ կառավարությունն իրենից կախված առավելագույնը կանի ներդրողներին աջակցելու համար: