Պաշտոնական. ՄՅՈւ-ի պաշտպանը երկարաձգեց պայմանագիրն ակումբի հետ
Спорт«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուն նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ: Այս մասին հայտնում է «կարմիր սատանաների» մամուլի ծառայությունը:
Ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2023 թվականը.
«4 տարիները շատ արագ անցան: Անչափ ուրախ եմ նոր պայմանագիր կնքելու և այս մեծագույն ակումբում մնալու համար:
Շնորհակալ եմ խաղընկերներիս, մարզիչներին և երկրպագուներին, ովքեր իմ կողքին են եղել այսքան ժամանակ: Դեռ երիտասարդ եմ ու սովորելու շատ բան ունեմ: Չեմ համբերում, թե երբ եմ շարունակելու առաջընթաց ապրել Մոուրինյուի գլխավորությամբ»,- ասել է ֆուտբոլիստն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում:
«Հաճելի է, որ մեզ մոտ ենք պահում այսքան տաղանդավոր անգլիացի երիտասարդ խաղացողի, ով վստահ եմ, փայլուն ապագա ունի: Նա լիովին արժանի է այս պայմանագրին:
Նա շատ է աշխատում ու կարևորն այն է, որ հավատում է իր ուժերին»,- հայտնել է Մոուրինյուն: