Կրասնոդարում կործանվել է Լ-39 ուսումնական ինքնաթիռը. օդաչուներին գտնելու աշխատանքները շարունակվում են
Международные новостиՌուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում իրականացվող ուսումնավարժական թռիչքի ժամանակ վթարվել է Լ-39 ինքնաթիռը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ զանգվածային հաղորդակցման և տեղեկատվության վարչությանը:
Գերատեսչության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 17:00-ին: Հաղորդվում է, որ ինքնաթիռն ընկել է ջուրը, օդաչուների որոնողական աշխատանքներով ավիավթարի տեղանքում զբաղվում է որոնողա-փրկարարական խումբը:
«Ինքնաթիռը թռիչք է իրականացրել առանց զինամթերքի: Նախնական տեղեկությամբ՝ ավիակործանման պատճառը կարող էր լինել տեխնիկական անսարքությունը», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Լ-39 ինքնաթիռներն արտադրվել են 1970-1999 թվականներին Չեխիայում: