«Բավարիայի» մի քանի խաղացող շարք է վերադարձել
Спорт«Բավարիայի» պաշտոնական կայքը հաղորդում է, որ թիմի մի քանի ֆուտբոլիստ շարք է վերադարձել:
Վնասվածքներից ապաքինվել են պաշտպաններ Ռաֆինյան, Ժերոմ Բոատենգը և կիսապաշտպան Լեոն Գորեցկան: Նրանք այսօր թիմի հետ ամբողջական մարզում են անցկացրել ու պատրաստ են մյունխենցիների առաջիկա հանդիպմանը:
Հոկտեմբերի 20-ին «Բավարիան» մրցակցի հարկի տակ Բունդեսլիգայի շրջանակում կմրցի «Վոլֆսբուրգի» հետ: