Կրասնոդարում վթարված Լ-39 ինքնաթիռի օդաչուներին հաջողվել է ինքնանետում իրականացնել. աղբյուր
Международные новостиՌԴ Կրասնոդարի երկրամասում կործանված Լ-39 ուսումնական ինքնաթիռի երկու օդաչուները, նախնական տվյալներով, հասցրել են ինքնանետում կատարել: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններին, նրանց գտնելու նպատակով որոնման աշխատանքներ են իրականացվում:
«Դա ուսումնական ինքնաթիռ է, որում գտնվել են օդաչուն և ղեկապետը, նրանք ինքնանետում են իրականացրել», - ասել է գործակալության աղբյուրը: Վերջինս հավելել է, որ ներկա պահին ավիավթարի վայրում որոնողական աշխատանքներ են իրականացվում:
ՌԴ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ծրագրային ուսումնավարժական թռիչք իրականացնելիս կործանվել է Լ-39 ինքնաթիռը և ընկել է ջուրը: