Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Մեր հարվածը լինելու է անսպասելի և չափազանց ցավագին. Մովսես Հակոբյան

Hayzinvor.am-ը զրուցել է ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ. -Պարոն նախարար, Ձեր դիտարկմամբ՝ ինչպիսի՞ն է իրավիճակը առաջնագծում:   -Առօրյա: Ինչպես միշտ: Լուրջ փոփոխություն չկա: -Վերջին իրադարձություններից հետո շփման գծի ողջ երկայնքով լարվածության նվազում նկատվո՞ւմ է, թե՞ ոչ:   -Մարտական գործողությունների առումով' այո՛, հրադադարի ռեժիմի խախտման առումով' ո՛չ: -Հայտնի փաստ է' հրադադարի ռեժիմի խախտման մեջ զգալի դերակատարություն ունեն նաև հակառակորդի դիպուկահարները: Նրանց սաստելու ուղղությամբ մենք ի՞նչ ենք ձեռնարկում:   -Համապատասխան միջոցառումներ ենք իրականացնում ինչպես մեր զորքերի պատսպարման, այնպես էլ հակազդելու ուղղությամբ: Իսկ հակազդման միջոցները տարբեր են' սկսած հատուկ ստորաբաժանումների գործողություններից' վերջացրած հակազդման այլ միջոցներով: -Պարոն գեներալ-լեյտենանտ, մի առիթով Դուք ասել եք, բառացի մեջբերում եմ Ձեր խոսքը. «Պատերազմի վերսկսման դեպքում մենք ստիպված կլինենք ռազմական գործողություններ վարել ոչ թե մեր տարածքում, այլ այնտեղ, որտեղ հակառակորդը չի սպասում»:   -(Ժպտում է) Եթե հակառակորդը շարունակի այսպես պահել իրեն, մենք նրան խորտակիչ հարված կհասցնենք այնտեղ, որտեղ նա ամենևին չի սպասում: Դա մարտավարություն է: Դրա համար մեր համապատասխան ծառայությունները մշտապես ուսումնասիրում են հակառակորդի թույլ և ուժեղ կողմերը, և մենք հարվածելու ենք այնտեղ, որտեղ թշնամու համար լինելու է ավելի ցավագին: Եվ դա չի նշանակում, որ մենք նրա թույլ տեղին ենք հարվածելու: Մենք հարվածելու ենք ամենից ուժեղ ու պաշտպանված տեղին, այնպես որ միանգամից մեր խնդիրները լուծենք: Մեր այդ հարվածից հետո հակառակորդը շատ երկար ժամանակ չի կարողանա ուշքի գալ: -Մեր օրերում պաշտպանությունը սերտ համագործակցության մեջ է գիտության հետ. ի՞նչ է արվում առաջնագծում հենակետերում անվտանգությունն է՛լ ավելի բարձրացնելու, պաշտպանությունն է՛լ ավելի հուսալի դարձնելու և մարդկային գործոնը հնարավորինս նվազեցնելու համար… Ի՞նչ նոր բան է պաշտպանական ոլորտին առաջարկում հայրենի գիտությունը…   -Առաջարկություններ լինում են, և օդից չի ծնվում ցանկացած լավ բան: Առանց գիտական առաջընթացի հեռու չես գնա… Սպան ու զինվորն էլ կարող են օգտակար առաջարկությամբ հանդես գալ: Ասեմ, որ ամենից լավ առաջարկությունը ներկայացնում է հենց խնդիրն իրականացնողը: -Բանակում ինչի՞ մասին այլևս չեն խոսում:   -Զինվորին տրվող սննդի չափաբաժնի, դրա որակի ու կալորիականության, հանդերձանքի մասին, որովհետև այդ հարցերը մեկընդմիշտ լուծված են: Հայ զինվորը և՛ սննդով, և՛ հանդերձանքով շատ լավ է ապահովված: Քաղցած զինվորին կռիվ չես առաջնորդի, թեև այդպես էլ կարող է պատահել… -Պարոն նախարար, երբ այցելում եք առաջնագծում մարտական հերթապահություն կատարող զինվորներին, ի՞նչ եք ասում, ինչի՞ մասին եք խոսում:   -Երբ ես դիրքապահ զինվորին հարցնում եմ' ինչպե՞ս ես, նա պատասխանում է' «Պատրաստվում եմ պատերազմի»: Այս պատասխանը շատ բան է ասում մեր բանակի մասին: Զինվորը պետք է պատրաստ լինի պատերազմի, որպեսզի խաղաղություն լինի: Խաղաղությունը գալիս է պատերազմի պատրաստվելով: Հայտնի դեպքերից մեկի ժամանակ կապով խոսում եմ հրամանատարի հետ և լսում եմ, որ նրա կողքին մեկը ողբում է: Հետաքրքրվում եմ' ո՞վ է: Նա պատասխանում է' դիրքի ավագն է, ասում է' ինչո՞ւ հենց իմ դիրքի հետ պետք է պատահեր… Ես նրան ասում եմ, որ եթե քո դիրքին են խփել, ուրեմն թույլ ես եղել, անպատրաստ ես եղել: Պատրաստ լինեիր, զգոն լինեիր, ժամանակին նկատեիր, հայտնաբերեիր, կհակազդեիր: Ողբալ պետք չէ, լաց լինելով ոչնչի չես հասնի, հորդորում եմ նրան: -Պարոն գեներալ-լեյտենանտ, ես նկատել եմ, որ Դուք թեպետ խիստ, բայց նաև հուզական անձնավորություն եք: Եթե գաղտնիք չէ, վերջին անգամ ե՞րբ եք հուզվել:   -Ես մարդ եմ, չէ՞: Եվ ես ավելի շատ լավից եմ հուզվում: Ինձ մոտ հուզմունք կարող է առաջանալ միայն ուրախությունից: Դժվարությունների ժամանակ առհասարակ չեմ հուզվում: Վերջին դեպքերի ժամանակ էլ, երբ իրավիճակը լարված էր, ոչ ոք իմ դեմքին հուզմունքի նշույլ չի նկատել: Նման պահերին չպետք է հուզվես, որպեսզի ինքնատիրապետումդ չկորցնես: Եթե զինվորը զգաց, նկատեց, որ իր հրամանատարը հուզված է, խառնվել է, նա քառապատիկ անգամ ավելի կխառնվի, և հետևանքը տխուր կլինի: Հարցնում եք' վերջին անգամ ե՞րբ եմ հուզվել: Վերջին անգամ հուզվեցի, երբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը պարգևատրում էր «Տանկային բիաթլոնի» մասնակիցներին: Նայում էի ու մտածում. «Ի՜նչ առնական ու գեղեցիկ տղաներ են, ափսոս, որ զորացրվում են»: Մի բան էր ինձ մխիթարում, որ նրանց տեղը դատարկ չի մնա, նոր քաջեր կգան. մենք առյուծասիրտ տղաների պակաս երբևէ չենք ունեցել: Այդ օրն իսկապես հուզմունքս անսահման էր: -Ե՞րբ է հրամանատարի պատիժը լինում խիստ կամ դաժան:   -Պատիժը չի լինում խիստ կամ դաժան: Չկա խիստ պատիժ, կա արդարացի պատիժ: Ես սկզբունք ունեմ: Եթե իմ ենթական կատարել է մի արարք' վատ կամ լավ, ինչի համար նա պետք է պատժվի կամ խրախուսվի, նախ՝ մտածում եմ, եթե տվյալ արարքը կատարած լինեի ես, ի՞նչ տույժ կամ խրախուսանք կուզենայի, որ ինձ տային: Եվ որ ինչ պատիժ ու խրախուսանք էլ ստանայի, համոզված եմ՝ երկուսն էլ պատվով կկրեի: Ճշմարիտ պատիժը որոշվում է իր խստությամբ: Ոչ թե հրամանատարը, այլ արարքով է որոշվում, թե ենթական ինչ պատիժ պետք է կրի: Եվ պատժվողը պետք է հասկանա, թե ինչի համար է պատժվում: Եթե նա չհասկացավ, ցանկացած պատիժ նրա համար լինելու է խիստ և մանավանդ' անարդար:   Շարունակությունը՝ այստեղ:
Почему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBank