Վարազդատ Հարոյանն 90 րոպե անցկացրեց «Ուրալի» կազմում
СпортՖուտբոլի Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» սեփական դաշտում ոչ ոքի խաղաց Սամարայի «Կռիլյա Սովետովի» հետ՝ 1:1:
«Ուրալի» մեկնարկային կազմում առանց փոխարինման հանդես եկավ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը:
Եկատերինբուրգի թիմը 12 միավորով 9-րդ տեղում է:
Ռուսաստանի առաջնություն, 11-րդ տուր
«Ուրալ» - «Կռիլյա Սովետով»՝ 1:1
Անդրեյ Պանյուկով, 29 – Մաքսիմ Կանուննիկով, 51
Հեռացումներ՝ Ալեքսեյ Եվսեեւ, 88 – Վիտալի Դենիսով, 55