Լուկաշենկոն ցանկանում է ամառային արձակուրդների ժամանակ ուսանողներին զինվորական ծառայության ուղարկել
Международные новостиԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է բելառուս ուսանողներին բանակային ծառայության ուղարկել ամառային արձակուրդների ժամանակ:
Ինչպես գրում է БелТА-ն, նման քայլով Լուկաշենկոն ցանկանում է պայքարել պարտադիր զինվորական ծառայությունից խուսափել փորձողների դեմ: Ավելին՝ Լուկաշենկոն պնդել է, որ բանակում չծառայած տղաները կարող են հետագայում դժվարություններ ունենալ անձնական կյանքում:
«Այսօր աղջիկը ցանկանում է, որ իր կողքին իսկական տղամարդ լինի, այլ ոչ թե ուղղակի տաբատով քայլող ինչ-որ մեկը: Դրա համար ես հիմա մտածում եմ, թե ինչպես պատրաստել բանակային ծառայության ու իսկական տղամարդ դարձնել այն տղաներին, որոնք ընդունվել են համալսարան: Չէ՞ որ մենք նրանց տարկետում ենք տալիս, իսկ հետո, երբ ավարտում են, չեն ուզում ծառայել, դիմում են տարբեր միջոցների»,- իր մտահոգությամբ է կիսվել Լուկաշենկոն: