Հրդեհ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում. տուժածներ չկան
ОбществоՀոկտեմբերի 20-ին, ժամը 16:52-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում այրվում են տան տանիք և կուտակած անասնակեր։
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբրահամյան փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։00-ին, մարվել՝ 18։50-ին։ Այրվել են տան տանիքը՝ մոտ 30 քմ և տանիքում պահեստավորած անասնակեր՝ մոտ 200 հակ։
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: