Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը ցավակցություն է հայտնել Թուրքիայում սպանված սաուդացի լրագրողի ընտանիքին
Международные новостиՍաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ-Ջուբեյրը ցավակցություն է հայտնել սպանված սաուդացի լրագրող Ջամալ Խաաշկղջիի ընտանիքին՝ կատարվածը «մեծ սխալ» անվանելով:
«Սա սարսափելի սխալ է, սարսափելի ողբերգություն, մեր ցավակցությունները: Մենք կիսում ենք նրանց ցավը, մենք կցանկանայինք, որ դա տեղի չունենար և կցանկանայինք, որ հնարավոր լիներ խուսափել դրանից: Ցավոք, մեծ ու վշտալի սխալ է տեղի ունեցել», - РИА Новости-ի փոխանցամբ՝ ասել է սաուդացի նախարարն ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Խաաշկղջին, որը 2017 թվականից բնակվելիս է եղել ԱՄՆ-ում և աշխատել որպես Washington Post-ի թղթակից, անհետացել է հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն մտնելուց հետո:
Նախօրեին Սաուդյան թագավորության իշխանությունները հանդես էին եկել հայտարարությամբ՝ ասելով, որ լրագրողը մահացել է հյուպատոսության աշխատակիցների հետ ծագած վեճի պատճառով:
Այդ գործով 18 մարդ է ձերբակալվել: Թուրքական ոստիկանությունը շարունակում է լրագրողի մարմնի որոնումները: