Եգիպտոսը երկարաձգվել է արտակարգ ռեժիմի դրությունը
Международные новостиԵգիպտոսի խորհրդարանը կողմ է քվեարկել երկրում սահմանված արտակարգ ռեժիմը ևս երեք ամսով երկարաձգելուն:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, կառավարության որոշումն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 15-ին, և ինչպես նշվում է որոշման մեջ, այն թույլ կտա եգիպտական հատուկ ծառայություններին մինչև հունվարի կեսերը «միջոցառումներ ձեռնարկել ահաբեկչության սպառնալիքներին դիմակայելու, ինչպես նաև երկրի բոլոր շրջաններում անվտանգությունն ապահովելու համար»:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի իշխանություններն անընդմեջ երկարաձգում են արտակարգ ռեժիմի դրությունը, որը սահմանվել է 2017 թվականին տեղի ունեցած ահաբեկչություններից հետո, որի հետևանքով 45 մարդ էր զոհվել: