Մասիմո Կարերան հեռացվեց Մոսկվայի «Սպարտակից»
СпортՄոսկվայի «Սպարտակի» իտալացի գլխավոր մարզիչ Մասիմո Կարերան հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է ակումբի կայքը:
«Սպարտակի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար է նշանակվել Ռաուլ Ռիանչոն:
Իտալացի 54-ամյա մասնագետը 2016-ի ամռանն էր գլխավորել մոսկովյան ակումբը, որի հետ 2016/17 մրցաշրջանում դարձավ Ռուսաստանի չեմպիոն, այնուհետեւ նվաճեց երկրի Սուպերգավաթը:
Ռուսաստանի ընթացիկ առաջնության 11-րդ տուրից հետո «Սպարտակը» 18 միավորով 6-րդ տեղում է: Նախօրեին մոսկովյան ակումբը 2:3 հաշվով տնային պարտություն էր կրել Տուլայի «Արսենալից»: