ՕԵԿ-ի գործոնը նոր վերադասավորումներ է խոստանում
Блог
Մյուս կողմից հետաքրքիր է Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարության ֆոնին, որ ՕԵԿ-ի ու Ռ. Քոչարյանի հետ համագործակցության նպատակ իրենք չունեն ու եթե նրանք ուզում են պայքարել իշխանությունների դեմ, թող պայքարեն: Այսինքն, ՕԵԿ-ի հետ հանդիպումը ևս մի քաղաքական ակտ էր, որը ցույց է տալիս եռյակում ԲՀԿ-ի առաջատար լինելը և եռյակի մարտավարության, ու, ես կասեի, հեղինակության վրա ազդեցություն ունեցող ինչ-ինչ հարցերում առանց Տեր-Պետրոսյանի հետ համաձայնեցման գործելը:
Բայց սա առաջին հերթին հետևանք է ՕԵԿ-ի ու ԲՀԿ-ի շահերի համընկնման: Այս երկու ուժերն էլ ի տարբերություն ՀԱԿ-ի ու «Ժառանգության», իշխանություններից պահանջում են ոչ թե նախագահի հրաժարականը, այլ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցում: Սա կարծում եմ, բավական կարևոր հիմք է ներքաղաքական դաշտում նոր վերադասավորումների ու գործընթացների համար:
Էրիկ Միլլերի ֆեյսբուքյան գրառումը