Լեւոն Արոնյանը տարել է 2 հաղթանակ եւ կմրցի Սամուել Սեւյանի հետ
СпортՀայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 2 հաղթանակով է մեկնարկել բրիտանական Մեն կղզում անցկացվող «Այլ օֆ Մեն» միջազգային մրցաշարում, որին մասնակցում են 37 երկրների 165 շախմատիստներ, այդ թվում՝ 75 գրոսմայստեր:
Մեկնարկային 2 տուրերում հաղթել են նաեւ Հայաստանի հավաքականի շախմատիստ Հրանտ Մելքումյանը եւ ԱՄՆ-ը ներկայացնող Սամուել Սեւյանը, հայտնում են Հայաստանի շախմատային ֆեդերացիայից:
Հոկտեմբերի 23-ին կայանալիք 3-րդ տուրում Լեւոն Արոնյանը կխաղա Սամուել Սեւյանի հետ, իսկ Հրանտ Մելքումյանի մրցակիցը կլինի Պավել Տրեգոըբովը:
Մրցաշարի մասնակիցների թվում են նաեւ աշխարհի նախկին չեմպիոններ Վիշվանաթան Անանդը եւ Վլադիմիր Կրամնիկը, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, ամերիկացիներ Ուեսլի Սոն ու Հիկարու Նակամուրան, ռուսաստանցիներ Սերգեյ Կարյակինը եւ Ալեքսանդր Գրիշչուկը: