Գվարդիոլա. «Մանչեսթեր Սիթին» դեռ պատրաստ չէ նվաճել ՉԼ-ն
Спорт«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մամուլի ասուլիս է տվել ՉԼ-ի 3-րդ տուրում «Շախտյորի» հետ խաղից առաջ.
«Անգլիայի Պրեմիեր լիգայում մեր մեկնարկը հաջող էր: Չեմպիոնների լիգայում էլ իրավիճակը վատ չէ: Գոհ եմ ամեն ինչից, բացի «Լիոնի» հետ խաղում առաջին 45 րոպեներից: Ամեն օր հետևում ենք, թե ինչպես են ֆուտբոլիստներն աշխատում մարզումների ժամանակ:
Ցանկացած մարզչի համար ուրախություն է աշխատել Ֆերնանդինյոի հետ: Նա ամբողջ ուժով մասնակցում է հանդիպումներին:
Ես ծնվել եմ Բարսելոնայում ու հաղթելն իմ արյան մեջ է: Ֆուտբոլը խաղ է և մենք չենք կարող հաղթել ամեն անգամ: Միայն ցանկությունը բավարար չէ: Անհրաժեշտ է փորձ, որոշակի պայմաններ: Անկեղծ կլինեմ և կասեմ` զգում եմ, որ մենք դեռ պատրաստ չենք ՉԼ-ում հաղթելուն: Իհարկե, կաշխատենք ամեն ինչ անել, որպեսզի կարողանանք հաջողության հասնել»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: